Մատչելիության հղումներ

Երևանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ին՝ կիրակի օրը կաշխատի


Երևանում ԱՄՆ դեսպանատունը

Երևանում ԱՄՆ դեսպանատունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանում է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով:

Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը իր հաղորդագրությունում նշում է նաև, որ բիզնես, տուրիստական և ուսանողական վիզաների դիմումատուները կարող են օգտվել այս հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ դեսպանատան կայքէջի համապատասխան բաժնում փոխելով նշանակված հարցազրույցի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG