Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը կղեկավարի ՀՀԿ-ի հանրաքվեի շտաբը


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի արտահերթ նիստում քննարկվել է դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում կուսակցության մասնակցությունը, շտաբի ձևավորման խնդիրները, նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցության նախագահը հանձնարարել է հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել շտաբերը, և հանրապետության վարչապետը արդեն մոտ օրերս կձևավորի իր գործընկերների՝ մեզ հետ միասին, այդ շտաբերը», - նշեց Շարմազանովը: - «Հանրապետական կուսակցությունը հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»:

Լրագրողների հարցին՝ արդյոք Աբրահամյանի՝ վարչապետ լինելու փաստը չի խանգարի շտաբը ղեկավարելու աշխատանքներին, ՀՀԿ-ի խոսնակը պատասխանեց․ - «Չի խանգարում վարչապետ լինելու հանգամանքին, որովհետև կա «Հանրաքվեի մասին» օրենքը և այն հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով և՛ իրականացնել գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները, և՛ նաև իրականացնել հանրաքվեի շտաբի պետի գործառույթները: Կարճ ասած՝ հանրապետության վարչապետը արձակուրդ չի մեկնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG