Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի խոսնակի նկատմամբ աշխատանքային կարգապահական վարույթ է հարուցվել


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

Փաստաբանների պալատի նախագահի հրամանով աշխատանքային կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ՝ xnews.am լրատվական կայքում հուլիսի 6-ին «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» և հուլիսի 30-ին՝ «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ հոդվածների հրապարակմանը նրա առնչությունը ստուգելու նպատակով։

Աշխատանքային կարգապահական վարույթն իրականացնելու և կարգապահական տույժ նշանակելու հարցը լուծելու է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը։

«Ազատության» հետ զրույցում պալատի խոսնակը նշեց, որ ինքը երկրորդ հոդվածը լրատվականին տրամադրելու մասին տեղյակ պահել է պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG