Մատչելիության հղումներ

Կրեմլը Քերրիի հետ Սիրիայի հարցով հանդիպում չի ծրագրում. Պեսկով


Սերգեյ Լավրով, Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Կրեմլը չի ծրագրում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Սիրիայի հարցով բարձր մակարդակով հանդիպում։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարարությունից հայտնել են, որ իրենք տեղյակ են Սիրիայի հարցով հանդիպման վերաբերյալ Պետքարտուղարության առաջարկի մասին, և այժմ հարցը քննարկվում է։

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, թե մտադիր է Սիրիայի հարցի կարգավորումը քննարկել մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի առաջնորդի հետ։

«Ես պայմանավորվածություններ կփնտրեմ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Թուրքիայի և այլ երկրների առաջնորդների հետ»,- ասել էր պետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG