Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ի անդամ երկրները այսօրվանից սկսում են լայնածավալ ռազմական ուսումնավարժանքներ, որոնք դաշինքի համար համարվում են ամենախոշորը 2002 թվականից ի վեր։

«Trident» խորագրով մեկնարկած երեքշաբաթյա վարժանքների նպատակն է ստուգել դաշինքի ուժերը օդում, ցամաքում և ջրում։ Ուսումնավարժանքներին մասնակցում են շուրջ 36 000 զինվորականներ և քաղաքացիական անձինք՝ աշխարհի 30 երկրներից։ Կենդանի ուժից զատ՝ վարժանքներին մասնակցում է նաև 130 օդանավ, 16 ուղղաթիռ, 60 ռազմանավ և ստորջրյա նավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG