Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ է հրավիրել


ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի շենքը Երևանում

ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի շենքը Երևանում

Այսօր Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որը վարելու է Հայաստանի նախագահ, իշխող կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին։

Հանրապետականի գործադիր մարմնի նիստերի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության ղեկավարի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա:

Ըստ նույն աղբյուրի, ակնկալվում է, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու են սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի հետ կապված հարցեր:

Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը հիմնականում անցկացվում են շաբաթվա երկրորդ կեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG