Մատչելիության հղումներ

«Ռոսսելխոզնադզոր»-ը բելառուսական արտադրանքի ստուգումներ է սկսում


Ռուսաստան - Բելառուսից ներկրված միս Սանկտ Պետերբուրգի բացօթյա շուկայում, արխիվ

Ռուսաստան - Բելառուսից ներկրված միս Սանկտ Պետերբուրգի բացօթյա շուկայում, արխիվ

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը այսօրվանից բելառուսական մի շարք ընկերությունների ձկան և կաթնամթերքի արտադրանքի ստուգումներ է սկսում:

Գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ստուգումներն անցկացվելու են արտադրամասերում, որոնք բազմիցս խախտումներ են թույլ տվել Ռուսաստան ներմուծվող ապրանքների մասով:

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, թե բելառուսական ձեռնարկություններում մարդու համար վտանգավոր միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել: Անցյալ տարվա նոյեմբերից գերատեսչությունը սահմանափակել է բելառուսական 19 ընկերությունների արտադրանքի՝ գլխավորապես մսամթերքի և կաթնամթերքի ներմուծումը: Այդ կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանն իրեն «անպարկեշտ է պահում և խախտել է Մաքսային միությունում ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG