Մատչելիության հղումներ

Սահակյանը Ժնևում հանդիպել է Մատվիենկոյի հետ


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ Ժնևում, Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են երկու երկրների կողմից միջազգային հարթակներում իրականացվող աշխատանքների մանրամասները:

Մատվիենկոն անդրադարձել է հայ - ռուսական փոխհարաբերությունների վերջին զարգացումներին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Նա նշել է, որ Ռուսաստանը, գտնվելով միջազգային պատժամիջոցների ազդեցության տակ, այնուամենայիվ, դրանք հաղթահարում է և զարգացնում տնտեսությունը: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը վստահեցրել է, որ հայ - ռուսական բարեկամական և ռազմավարական հարաբերությունները շարունակում են զարգանալ և օրեցօր ամրապնդվել: Մատվիենկոն կարծիք է հայտնել, որ տնտեսական միություններում պետությունների հնարավորություններն ավելանում են:

Սահակյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունն է, այլև երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային և հոգևոր մտերմությունը:

Խոսելով միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում բխում է երկու երկրների դաշնակցային շահերից:

Քննարկվել են Մատվիենկոյի՝ նոյեմբերին Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որին նախորդելու է հայ - ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG