Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Բաքվում է


Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի արտգործնախարար Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Բաքու։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ նաև երկրի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Կվիրիկաշվիլին Բաքվում հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Այցի ընթացքում Վրաստանի փոխվարչապետը կքննարկի երկկողմ համագործակցությանն ու տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Բաքվում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետի վերադարձին հաջորդեց գազային սկանդալը. մամուլը գրեց, որ Վրաստանը պատրաստվում է գրեթե տասը տարի տևած ընդմիջումից հետո կրկին սերտորեն համագործակցել ռուսաստանյան «Գազպրոմ»-ի հետ:

Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ որևէ մեկը չի պատրաստվում վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ: «Մենք միշտ էլ սերտ, բարեկամական, ռազմավարական հարաբերություններ ենք ունեցել, և այդ քաղաքականությունը շարունակվելու է: Ասեմ ավելին՝ ադրբեջանական գազի ներմուծումից իբր հրաժարվելու մասին խոսակցությունները ևս կատարյալ աբսուրդ են», - հայտարարեց Ղարիբաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG