Մատչելիության հղումներ

Սիրիայի Համա նահանգում ԻՊ առնվազն 40 զինյալ է սպանվել


Սիրիա - Ռուսական օդուժը հերթական հարվածն է հասցրել Համա նահանգում, հոկտեմբեր, 2015թ․

Սիրիա - Ռուսական օդուժը հերթական հարվածն է հասցրել Համա նահանգում, հոկտեմբեր, 2015թ․

Սիրիայի Համա նահանգում օդային հարձակումների հետևանքով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առնվազն չորս տասնյակ ջիհադիստներ են սպանվել։

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությանը հայտնի չէ՝ ռուսակա՞ն, թե՞ սիրիական զորքերն են օդային հարվածներ հասցրել: Ինքնաթիռները չեն պատկանել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային։

Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության վկայությամբ, ԻՊ-ի 45 զինյալներ սպանվել և տասնյակ ահաբեկիչներ վիրավորվել են Համա նահանգում կառավարական ուժերի հասցրած հարվածի հետևանքով, որին աջակցել են աշխարհազորայինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG