Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հանգստյան օրերին հրադադարը խախտվել է 150 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից (1 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3 հազար կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ քայլերի», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG