Մատչելիության հղումներ

logo-print

Մեկ օրում ռուսական օդուժը Սիրիայում 60 հարված է հասցրել ԻՊ-ի ենթակառուցվածքներին


Ռուսական օդուժը Սիրիայում հարված է հասցնում ԻՊ-ի եթակառուցվածքներին, 15-ը հոկտեմբերի, 2015թ.

Ռուսական օդուժը Սիրիայում հարված է հասցնում ԻՊ-ի եթակառուցվածքներին, 15-ը հոկտեմբերի, 2015թ.

Վերջին մեկ օրվա ընթացքում Սիրիայում ռուսական օդուժը շարունակել է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքներին: Այդ մասին հաղորդում է «Ինտեֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:

«Հմեյմիմ» ավիաբազայից ռուսական ռմբակոծիչները 39 մարտական թռիչք են իրականացրել` 60 հարված հասցնելով Համայում, Լաթաքիայում, Դամասկոսում և Հալեպում գտնվող 51 օբյեկտների ուղղությամբ: Արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 4 հրամանատարական կետ, զինամթերքի վեց պահեստ, մեկ ականանետային մարտկոց, երկու ստորգետնյա բունկեր, ահաբեկիչների 32 դաշտային ճամբար և վեց հենակետ», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG