Մատչելիության հղումներ

ՌԴ վարչապետ․ «Սիրիայում Ռուսաստանը պաշտպանում է իր ազգային շահերը»


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հերքել է մեղադրանքները, թե Մոսկվան պաշտպանում է Բաշար ալ-Ասադին: Հոկտեմբերի 17-ին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում Մեդվեդևն ասել է, թե Սիրիայում այդ երկրի «օրինական իշխանությունների խնդրանքով» ռազմական գործողություններ իրականացնելով, Ռուսաստանը պաշտպանում է իր «ազգային շահերը»:

Մեդվեդևը հավելել է, թե Սիրիայի ժողովրդի իրավունքն է՝ որոշել, թե ով կլինի իրենց առաջնորդը, ընգծելով՝ Մոսկվան չի ցանկանում, որ Սիրիան ղեկավարի «Իսլմական պետություն» խմբավորումը:

Ռուսաստանի վարչապետը քննադատել է Միացյալ Նահանգներին՝ իր գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցը մերժելու համար: «Կարծում եմ՝ դա անմիտ վարքագիծ է, որը ցուցադրում է ԱՄՆ-ի թուլությունը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG