Մատչելիության հղումներ

Հայ Ազգային Կոնգրեսի այսօր տեղի ունեցած վարչության նիստում համաձայնություն է տրվել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը:

«Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը, վարչությունը համաձայնություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը: Շտաբի կառուցվածքն ու կազմը կհայտարարվի առաջիկա օրերին»,- նշված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նիստում քննարկվել են նաև հոկտեմբերի 30-ին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին մասնակցելու, ինչպես նաև հանրության շրջանում քարոզչական աշխատանքներ իրականացնելու հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG