Մատչելիության հղումներ

logo-print

Մեկ շաբաթում հրադադարը խախտվել է շուրջ 900 անգամ


Հայ զինվորը՝ առաջնագծում

Հայ զինվորը՝ առաջնագծում

ԼՂ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15 000 կրակոց:

ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատժիչ գործողությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG