Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ պաշտպանության նախարարը այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում, 17-ը հոկտեմբերի, 2015թ․,

ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում, 17-ը հոկտեմբերի, 2015թ․,

Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՝ մասնակցելու միության ստեղծման 17 ամյակին նվիրված միջոցառմանը:

ԼՂ ՊՆ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, բանակի հրամանատարը ներկաների ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, հետաքրքրվել միության կողմից իրականացվող գործունեությամբ և վստահեցրել, որ բանակը այսուհետ ևս շարունակելու է իր աջակցությունը անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների հարազատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG