Մատչելիության հղումներ

Պոպովը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը


Խաղաղապահների տեղակայման հարց կարող է իրականացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հիմնական պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո միայն, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է՝ ռուսաստանցի համանախագահը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կողմերի համաձայնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG