Մատչելիության հղումներ

«Գրին քարտի» խաղարկությանը ռեկորդային թվով ռուսաստանցիներ են մասնակցել


Այս տարի ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ցանկություն հայտնել ԱՄՆ-ում բնակություն հաստատելու թույլտվություն ստանալ:

Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ ավելի քան 265 հազար ՌԴ քաղաքացի հայտ է ներկայացրել «Գրին քարտի»՝ ԱՄՆ ներգաղթի վիճակախաղին. ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից անցկացվող այս խաղարկության 100 հազար տեղերից շուրջ 4000-ը հատկացվել է Ռուսաստանին:

2014 թվականին ավելի քան 245 հազար ռուսաստանցիներ ամերիկյան վիզա են ստացել ԱՄՆ-ում ժամանակավորապես աշխատելու կամ ուսում ստանալու նպատակով: 10 տարի առաջ այդ թիվը շուրջ երկու անգամ քիչ էր:

Bloomberg-ը հիշեցնում է «Լևադա» կենտրոնի հարցման արդյունքները այս տարվա հունվարի դրությամբ, որի համաձայն` ռուսաստանցիների 71 տոկոսը ԱՄՆ-ի նկատմամբ բացասաբար է տրամադրված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG