Մատչելիության հղումներ

Պուտինը գոհունակություն է հայտնել Սիրիայում ռուսական օդուժի հարվածների վերաբերյալ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան առաջընթաց է արձանագրել Սիրիայում և այլ երկրներում ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիայի ընդլայնման հարցում:

Նա ասել է, որ Մոսկվան կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հորդանանի, Իսրայելի հետ և քննարկել այդ երկրների հետ ահաբեկչության դեմ ուղղված հնարավոր գործողությունները:

Պուտինն իր խոսքում գոհունակություն է հայտնել ռուսական օդուժի հարվածների վերաբերյալ, որոնք, Ռուսաստանի նախագահի պնդմամբ, ուղղված են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման օբյեկտների դեմ: Պուտինի խոսքերով, այդ ավիահարվածների ընթացքում ոչնչացվել են բազմաթիվ հրամանատարական կետեր և հարյուրավոր իսլամիստ ահաբեկիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG