Մատչելիության հղումներ

Դիարբեքիրի երկու գավառում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք


Երթ Դիարբեքիրում Անկարայի երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, 12-ը հոկտեբերի, 2015թ
Երթ Դիարբեքիրում Անկարայի երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, 12-ը հոկտեբերի, 2015թ

Դիարբեքիրի մի շարք շրջաններում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Demokrathaber.net-ը, նշում է, որ պատճառը ոստիկանության կողմից այդ վայրերում հակաահաբեկչական գործողությունների իրականացումն է:

Արգելքը հայտարարվել է Լիջե և Հանի գավառների 21 թաղամասերում: Արգելքը կհանվի միայն քաղաքային իշխանությունների կողմից համապատասխան հայտարարությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG