Մատչելիության հղումներ

50 ցմահ ազատազրկվածները դադարեցրին հացադուլը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, արխիվ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, արխիվ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 50 ցմահ դատապարտյալներն այսօր դադարեցրին հացադուլը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Հարցին, թե բավարարվե՞լ են հացադուլավորների պահանջները, Ղլեչյանը պատասխանեց. - «Իրենք են որոշել։ Ոչինչ չեն ասել, ուղղակի դադարեցրել են հացադուլը»։

Հիշեցնենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 12-ից անժամկետ հացադուլ հայտարարեցին, իսկ երեկ նրանց թիվը հասավ 50-ի։ Նրանք պահանջում էին վերանայել իրենց քրեական գործերը։

Երեկ նման պահանջով կառավարության շենքի մոտ էին հացադուլավորների հարազտները։ Նրանք պնդում էին, թե իրենց հարազատներից շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա։ Սակայն, ըստ ցուցարարների, դատարաններն այդ ամենը հաշվի չեն առնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG