Մատչելիության հղումներ

49 միլիոն դրամ՝ SS միջազգային համաժողովի երաշխիքային կանխավճարի համար


Հայաստանի կառավարության շենքը Երևանում

Հայաստանի կառավարության շենքը Երևանում

Կառավարությունը այսօրվա նիստում որոշել է պահուստային ֆոնդից 49 միլիոն դրամ հատկացնել էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանում 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպելու համար անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի իրականացումն ապահովելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:

Նախորդ տարիներին համաժողովն անցկացվել է Կանադայում, Նիդերլանդներում, Մալայզիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Դանիայում և Մեքսիկայում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ այն կտա դրական արդյունքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG