Մատչելիության հղումներ

Շարմազանովը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը


Լուսանկարը՝ ԱԺ փոխնախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ ԱԺ փոխնախագահի գրասենյակի

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում այսօր տեղի են ունեցել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը:

ԱԺ փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ նիստերի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգությանը, կոռուպցիայի, ինչպես նաև ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Նիստի ավարտից հետո Շարմազանովը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ այսօր դեռ հանդիպում են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին են ահաբեկչության, այլատյացության, նացիզմի և ֆաշիզմի դրսևորումները: Նա ընդգծել է, որ նմանօրինակ դրսևորումների սպառնալիք կա նաև ԱՊՀ-ի տարածաշրջանում՝ հորդորելով լիակատար անհանդուրժողականություն դրսևորել դրանց նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG