Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա որոշմամբ շուրջ 1.8 մլրդ դրամ (ավելի քան 3.5 մլն ԱՄՆ դոլար) հատկացվեց սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվեց 1 միլիարդ 576 միլիոն դրամ, Ոստիկանությանը՝ 210 միլիոն դրամ:

Կառավարությունում միաձայն ընդունված որոշումը ոչ-միաշնակ է ընդունվում ընդդիմադիրների կողմից, ովքեր, սահմանդրական փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտությունը չտեսնելով, 3.5 միլիոն դոլարի ծախսն անիմաստ վատնում են համարում։

ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի համար հատկապես անհասկանալի է ոստիկանությանը լրացուցիչ 210 միլիոն դրամ տրամադրելը․ - «Ինչի՞ համար․․․ Ոստիկանը համազգեստ չունի՞, մեքենա չունի՞, ինքը ամենօրյա ծառայություն չի՞ անցկացնում․․․ Ի՞նչ է լրացուցիչ պետք ոստիկանությանը, որ չունի»:

Կառավարությունը նաև հավանություն տվեց մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը․ ըստ այդմ՝ քաղաքացիները կկարողանան ընտրել նաև նույնականացման քարտով:

«Փաստորեն ով որ անձնագրով ներկայանա քվեարկության, պեչատը կլինի անձնագրի մեջ, ով որ նույնականացման քարտով՝ ոչ: Որը հնարավոր չէ տեխնիկապես», - պարզաբանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ նույնականցման քարտ այսօր Հայստանում ունի 5 հազար քաղաքացի։

Մինչև 2014 թվականը Հայստանի հարյուրավոր քաղաքացիների անձնագրից բացի տրվել է նաև նույնականցման քարտ։ Փորձագետները մտավախություն ունեն, որ օրենսդրական այս նախաձեռնությունն ընդունվելուց հետո, մարդիկ կունենան քվեարկությանը մասնակցելու երկու փաստաթութղ, ինչը «Թրանսփարենսի ինտենեյշն» հակակոռուպցիոն կենտորնի ներկայացուցիչ Հերքինազ Տիգրանյանի կարծիքով կարող է նոր գործիք դառնալ ընտրակեղծարարների համար․ - «Մտավախությունը կրկնակի քվեարկությունների հետ է կապված․ ես կարող եմ մեկ անգամ քվեարկեն անձնագրով, մեկ անգամ էլ կարող եմ տեղամաս ներկայանալ և քվեարկել նույնականացման քարտով: Կստացվի այնպես, որ դրանով ճանապարհ կբացվի կրկնակի քվեարկությունների համար»:

Հանրաքվեին ընդառաջ ընդդիմադիրները վերստին պնդում են՝ ո՛չ այս քվեարկությունը, ո՛չ որևէ համապետական ընտրություն չի կարող անցնել արդար, մինչև ցուցակներից չհանվեն ու առանձին ցուցակով ներկայացվել երկրից բացակայող քաղաքացիները, և չհրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց անունները։

«Բայց գոնե հասարակության այն մտահոգությունները, որ Հայաստանում 500 հազար ձայն կեղծվում է Հայաստանում չգտնվողների հաշվին, այդ խնդիրը գոնե դուրս կգա: Հասարակությունը գոնե այս ապատիայից, այս հիասթափությունից դուրս կգա․․․ Մեր ասածը դա է: Ո՞նց․․․ չեն կարող իրենք: Կեղծիքն ու այսօրվա իշխանությունը իրար հետ ամուսնացած են, առանց իրար չեն կարող յոլա գնալ»:

XS
SM
MD
LG