Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի


ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրգում

ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրգում

Եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավաճիռը՝ հօգուտ Դողու Փերինչեքի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում այսօր կայացած դատական նիստում վճռեց, որ Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

«ՄԻԵԴ-ի 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատի վճիռը վերջնական է և վերջակետ է դնում 2007 թվականից ի վեր Փերինչեքը ընդդեմ Շվեյցարիայի գործով իրավական վճիռների և բողոքարկումների շղթային», - տեղեկացնում է Swissinfo.ch կայքը:

Թուրքական աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը առաջին անգամ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում 2005 թվականին, երբ նա Շվեյցարիայում կայացած երեք տարբեր հանրային միջոցառումների ժամանակ հանդես եկավ հայտարարություններով այն մասին, որ 1915-18թթ․ Օսմանյան կայսրությունում 800 հազարից 1 միլիոն 800 հազար հայերի մահը ցեղասպանություն չէ:

2007 թվականին Փերինչեքը դարձավ առաջին անձը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Տարիներ անց, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ այդ որոշմամբ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:​

Պաշտոնական Բեռնը, ընդդիմանալով այս որոշմանը, բողոքարկեց Փերինչեքի գործով ստրասբուրգյան դատարանի որոշումը՝ պաշտպանելով սեփական օրենսդրությունը։​

Հիշեցնենք՝ Շվեյցարիան առաջին պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետևեցին նաև Սլովակիան, Հունաստանը, որտեղ նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG