Մատչելիության հղումներ

Ավազակային հարձակում փաստաբանի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հարուցվել է քրեական գործ՝ գույք հափշտակելու դիտավորությամբ փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կասկածյալը Երևանի բնակիչ է, ձերբակալվել է։

«2015 թվականի հոկտեմբերի 14-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արշակունյաց 16ա շենքի բակում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում է գործել Գեղամ Հակոբյանի վրա և վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` իր ձեռքում եղած ծալովի դանակով հարվածելու սպառնալիքով, գումար պահանջել։ Գեղամ Հակոբյանին հաջողվել է դիմել փախուստի», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG