Մատչելիության հղումներ

Ցույց՝ հացադուլավոր դատապարտյալների գործերի վերանայման պահանջով


Ոստիկանության «Հրեշտակների գունդ»-ը կառավարության շենքի մոտ ցույցերից մեկի ժամանակ, արխիվ

Ոստիկանության «Հրեշտակների գունդ»-ը կառավարության շենքի մոտ ցույցերից մեկի ժամանակ, արխիվ

Այսօր առավոտից կառավարության շենքի մոտ են օրերս «Նուբարաշեն » քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները՝ պահանջելով հանդիպում հատկապես արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։

Ցուցարարները պահանջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ նշելով, որ գործերում կան նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա։ Սակայն, ըստ ցուցարարների, դատարանները նույնիսկ «աչքի չեն անցկացրել այդ հանգամանքները»։ Նրանք վստահ են, որ եթե գործերը վերանայվեն, ապա շատերի պատժաժամկետները կկրճատվեն, ոմանք նույնիսկ ազատ կարձակվեն։

Ակցիայի մասնակիցները նաև դժգոհում են իրենց հարազատների պահման պայմաններից, սննդից։ Նշում են, որ քրեակատարողական հիմնարկում նույնիսկ բուժօգնություն ժամանակին չի ցուցաբերվում։

Այս պահին նրանք սպասում են նախարարին՝ հայտարարելով, որ իրենք կառավարության շենքի մոտ նստացույց-հացադուլ կհայտարարեն, քանի դեռ իրենց հարազատները քրեակատարողական հիմնարկում են հացադուլ անում։

Հիշեցնենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 12-ից անժամկետ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց քրեական գործերը։

Այսօր արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հացադուլավորների թիվն արդեն 50 է։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG