Մատչելիության հղումներ

Նախագահը կարևորում է Ցեղասպանության հարցով գիտահետազոտական համաժողովները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն-100. Ճանաչումից՝ հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին։

Սերժ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես ասել է. - «Դեռևս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող և հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. - «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»: Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը և այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում նաև հետազոտական աշխատանք»:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նշել է՝ «պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները»:

«Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «Ճանաչումից` հատուցում» ենթախորագիրը և նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների լայն շրջանակը հետագայում ավելի խորացված ուսումնասիրելուն, միաժամանակ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ծանրագույն հանցագործության հետևանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին: Կրկին ողջունելով այս կարևոր գիտաժողովի կազմակերպիչներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային և Երևանի պետական համալսարանին, մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք», - ասված է նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG