Մատչելիության հղումներ

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Հայաստան, Երևան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2015 թվականի ապրիլի 24-ին
Հայաստան, Երևան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2015 թվականի ապրիլի 24-ին

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարությունում նշվում է, որ ճանաչելով պատմական ճշմարտությունը՝ քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Նիստի պատվավոր հյուրերն էին հայ գրող և ռեժիսոր Վազգեն Բերբերյանը և Իվրեայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները:

Քաղաքային խորհուրդը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը քայլեր կձեռնարկի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG