Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը Երևանի լուսավորության ցանցի արդիականացման համար կհատկացնի 1,9 մլն եվրոյի դրամաշնորհ


ՀՀ «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև նախատեսվում է ստորագրել «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակներում ՎԶԵԲ-ն Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին կհատկացնի 1 մլն 900 հազար եվրոյի դրամաշնորհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:

Ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը` 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Հաշվի առնելով ծրագրի էներգախնայող բնույթը` Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից հնարավոր է ստանալ դրամաշնորհային միջոցներ` 1.9 մլն եվրո գումարի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG