Մատչելիության հղումներ

Շարմազանովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ այցի շրջանակում Շարմազանովը կմասնակցի նաև ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի նիստի աշխատանքներին։

Էդուարդ Շարմազանովը վերոհիշյալ հանձնաժողովների փոխնախագահ է:

Ուրբաթ օրը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Նույն օրը նախատեսվում են Շարմազանովի հանդիպումները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և հայկական համայնքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG