Մատչելիության հղումներ

Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին և ԱՄՆ-ին


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի իշխանությունները բողոք են ներկայացրել Անկարայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպաններին՝ Սիրիայում քրդական Ժողովրդավարական միասնության կուսակցությանը աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ մասին հայտնել է France-Presse լրատվական գործակալությունը։

Երկու պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են Թուրքիայի արտգործնախարություն, նրանց նախազգուշացում է տրվել։

Թուրքական իշխանությունները Ժողովրդավարական միասնության կուսակցությունը համարում են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ճյուղավորում։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսին իր դժգոհությունն է հայտնել Սիրիայում քրդական ուժերին ամերիկյան զենք մատակարարելու համար։

«Թուրքիան չի կարող ընդունել որևէ տեսակի համագործակցություն ահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնք պատերազմ են հայտարարել մեր երկրի դեմ», - ասել է Դավութօղլուն՝ մտահոգություն հայտնելով, թե Սիրիայի քրդերին մատակարարված զենքը հնարավոր է Քրդստանի բանվորական կուսակցության ձեռքում հայտնվի ու կիրառվի Թուրքիայի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG