Մատչելիության հղումներ

Մոսկվան կողմերին կոչ է անում վերսկսել երկխոսությունը Ղարաբաղի շուրջ


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Մոսկվան կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք սրտի, քաղաքական երկխոսության վերսկսումը դժվարանում է հակամարտության գոտում իրադրության սրման, զոհերի թվի աճի պատճառով», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ զոհերի թվում նաև խաղաղ բնակիչներ կան։

«Իրավիճակի հետագա սրումն ուղղակի անթույլատրելի է։ Կողմերին կոչ ենք անում հրաժարվել ուժի կիրառումից, ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման հանգամանորեն քննարկվել է ապրիլ-մայիսի ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան այցի ժամանակ։

«Այն նաև արտասահմանցի իր գործընկերների հետ Սերգեյ Լավրովի ընթացիկ շփումների առարկան է. մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում Լավրովը հանդիպեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, քննարկվեցին հակամարտության կարգավորման գործնական հարցեր», - ասել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG