Մատչելիության հղումներ

Արշալույսցիներն ավելի քան երկու ժամ փակ պահեցին Արմավիր տանող ճանապարհը


Բողոքի ցույց Արմավիրի մարզում, արխիվ
Բողոքի ցույց Արմավիրի մարզում, արխիվ

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները այսօր վաղ առավոտից ավելի քան երկու ժամ փակ պահեցին Արմավիր տանող միջպետական ճանապարհը։

Նրանք բողոքում էին, որ հավաքած բերքը չեն կարողանում իրացնել, քանի որ գործարանները սահմանափակ քանակությամբ են բերք ընդունում։

Գյուղացիների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու խոստացավ հարցին լուծում տալ։

Գյուղացիները թեև նշեցին, որ թերահավատ են հնչած խոստումների նկատմամբ, սակայն բացեցին ճանապարհը։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG