Մատչելիության հղումներ

Շուշան Դոյդոյանը՝ ԱՆ աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ


Շուշան Դոյդոյան, արխիվ

Շուշան Դոյդոյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Շուշան Դոյդոյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով:

Դոյդոյանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Պետական պաշտոնի նշանակման օրվանից՝ հոկտեմբերի 9-ից, դադարել են նրա լիազորությունները որպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ:

Ըստ կազմակերպության պաշտոնական կայքէջի, արդարադատության նախարարությունը 2015 թվականի հուլիսին հայտարարել էր գործակալության պետի պաշտոնի մրցույթ, որին հասարակական կազմակերպությունների կողմից նախարարության աշխատակազմ էր ներկայացվել երկու թեկնածություն՝ Շուշան Դոյդոյան և Մարզպետունի Զադոյան:

Ըստ կայքէջի, Դոյդոյանի թեկնածությունն առաջադրել էին ութ՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Ընդդեմ իրավական կամայականության», «Առաքելություն Հայաստան» բարեգործական, «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունները:

Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ արդարադատության նախարարությունը Շուշան Դոյդոյանի թեկնածությունն առաջադրել էր վարչապետի հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG