Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ՄԱԿ-ում կբարձրացնի Իրանի կողմից հրթիռի փորձարկման հարցը


Իրանի - «Իմադ» հրթիռի փորձարկումը, 11-ը հոկտեմբերի, 2015թ․
Իրանի - «Իմադ» հրթիռի փորձարկումը, 11-ը հոկտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարում է, որ անցած շաբաթ Իրանի հրթիռային փորձարկումը ՄԱԿ-ի պատժամիջոցների ակնհայտ խախտում է, և Վաշինգտոնը կբարձրացնի այս հարցը կազմակերպությունում:

Իրանը հայտնում է, որ օգտագործել է նոր բալիստիկ հրթիռ՝ «Իմադ» անվանմամբ: Պաշտոնական Թեհրանի պնդմամբ՝ հրթիռի փորձարկումը չի խախտում միջուկային համաձայնագիրը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով արգելվում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների կիրառումը, գործելու է ևս առնվազն 8 տարի՝ անգամ Իրանի և գերտերությունների միջև այս տարվա հուլիսին կնքված միջուկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG