Մատչելիության հղումներ

logo-print

Հաագայի դատարանի դատախազը կհետաքննի ռուս-վրացական պատերազմի երկու կողմերը


Հաագայի դատարանի դատախազ Ֆատու Բենսուդա, արխիվ

Հաագայի դատարանի դատախազ Ֆատու Բենսուդա, արխիվ

Միջազգային քրեական դատարանի դատախազը երեկ հայտարարել է, որ կհետաքննի 2008 թվականի ռուս - վրացական պատերազմի երկու կողմերը՝ ներառյալ խաղաղապահների սպանություններն ու խաղաղ բնակիչների վրա հարձակումները:

Ըստ Ֆատու Բենսուդայի՝ ակնհայտ է, որ վրացական և հարավօսական ուժերը հարձակվել են խաղաղապահների վրա, նույնքան ակնհայտ է, որ ավելի քան 113 էթնիկ վրացի սպանվել, իսկ 18 հազար 500-ը իրենց տներից վտարվել են: Դատախազը ենթադրում է, որ այս հանցագործությունները կատարվել են «ռուսական զինված ուժերի հնարավոր մասնակցությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG