Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Շփման գծում հրադադարը խախտվել է 120 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հոկտեմբերի 13-ին և լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (2 արկ) և 82 մմ-ոց ականանետերից (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2 հազար կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG