Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանն արգելել է Նադեժդա Սավչենկոյի քրոջ մուտքը երկիր


Վերա Սավչենկո

Վերա Սավչենկո

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, Ռուսաստանն արգելել է այդ երկիր ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի քրոջ՝ Վերա Սավչենկոյի մուտքը մինչև 2020 թվականը:

Վերա Սավչենկոն Ռոստովի մարզի դատարանում քննվող քրեական գործում ներգրավված ուկրաինացի միակ վկան է, որը դատակոչվել էր պաշտպանական կողմի միջնորդությամբ:

Նադեժդա Սավչենկոն կալանավորվել է անցյալ տարվա հուլիսին: Նա մեղադրվում է երկու ռուս լրագրողների սպանության, նաև սահմանն ապօրինի հատելու մեջ: Ուկրաինացի օդաչուին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սավչենկոն իրեն առաջադրված մեղադրանքը որակում է քաղաքական: Նա հերքում է դատախազության պնդումները՝ փաստարկելով, որ ռուս լրագրողները սպանվել են այն ժամանակ, երբ իրեն արդեն ուժով տեղափոխել էին ռուսական տարածք: Իրեն բռնությամբ տեղափոխելու վերաբերյալ պնդումներով Սավչենկոն հերքում է նաև սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG