Մատչելիության հղումներ

Նիդերլանդական զեկույց․ Boeing-777-ը խոցել են «Բուկ»-ով


Նիդերլանդներ - Դոնբասում կործանված Boeing-777-ի բեկորները ցուցադրվում են զեկույցի հրապարակման ժամանակ, Գիլզե Ռիյեն ռազմաբազա, 13-ը հոկտեմբերի, 2015թ․
Նիդերլանդներ - Դոնբասում կործանված Boeing-777-ի բեկորները ցուցադրվում են զեկույցի հրապարակման ժամանակ, Գիլզե Ռիյեն ռազմաբազա, 13-ը հոկտեմբերի, 2015թ․

Նիդերլանդների քննչական խորհուրդը սկսել է հրապարակել անցյալ տարվա ամռանը Դոնբասում «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման գործով հետաքննության եզրակացությունը:

BBC-ի թղթակցի փոխանցմամբ` զեկույցում նշված է, որ ինքնաթիռը վայր է ընկել «Բուկ» տեսակի հրթիռի հարվածի հետևանքով, օդանավում եղած 298 անձանց փրկությունը բացառված էր: Ըստ նույն աղբյուրի՝ զեկույցում չի նշվում հրթիռի արձակման վայրը:

Ինքնաթիռի աղետից հետո Արևմուտքը և Ուկրաինան պնդում էին, որ Boeing-777-ը ոչնչացրել են ռուսական արտադրության «Բուկ» հրթիռով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG