Մատչելիության հղումներ

Այս տարի արդեն մթերվել է ամբողջ 2014-ից 12 հազար տոննայով ավելի խաղող


Հայաստան - Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ
Հայաստան - Խաղողի բերքահավաք Արարատյան դաշտում, արխիվ

Օպերատիվ տվյալներով, Հայաստանում 2015 թվականին այսօրվա դրությամբ արտադրվել է շուրջ 276 հազար տոննա խաղող՝ նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ հաղորդագրության, հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 հազար տոննա խաղող՝ նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց, երկրից արտահանվել է 6400 տոննա խաղող՝ 2014-ի նույն ժամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են, նշում է գյուղնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG