Մատչելիության հղումներ

Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան տարածքում այսօր երկու ական է ընկել


Սիրիա - Ռուսաստանի դեսպանատան մուտքը, 12-ը սեպտեմբերի, 2013թ

Սիրիա - Ռուսաստանի դեսպանատան մուտքը, 12-ը սեպտեմբերի, 2013թ

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում այսօր առավոտյան երկու ական է ընկել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին փոխանցել է Սիրիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության առաջին քարտուղար Էլդար Կուրբանովը։

«Այո, դեսպանատան տարածքում երկու ական է ընկել, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան», - ասել է Կուրբանովը։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Սիրիայի իշխանության աջակիցները հավաքվել էին Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտ՝ շնորհակալություն հայտնելու Մոսկվային երկրում ռազմական գործողությունների համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ահաբեկչական է որակել հարձակումը:

Սեկտեմբերի 20-ին էլ Ռուսաստանի դեսպանատան վրա կրակել էին ականանետերից։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ կրակն արձակվել է Ջոբար թաղամասից, որտեղ հաստատվել են հակակառավարական ուժերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG