Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ, արձակել 2500 կրակոց


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հոկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (13) և 82 մմ-ոց ականանետերից (17 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրութունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG