Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանն արդյունավետ է համարում Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովը հաջողված էր, արդյունավետ էր բովանդակությամբ, այն փաստաթղթերով, որ ընդունվեցին համաժողովի ընթացքում, Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Ընդունվել են հինգ բանաձևեր, որոնցից երեքը Հայաստանն էր նախաձեռնել, ներառյալ բանաձև, որը նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը, որը հղում էր կատարում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի այս տարվա ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված շատ կարևոր հայտարարությանը», - ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարարը նշել է, որ նախարարական համաժողովը լավ հարթակ է նաև երկկողմ հանդիպումների համար: «Տարբեր երկրների իմ գործընկերները բազմաթիվ, տասնյակ հանդիպումներ անցկացրին։ Ես նույնպես օգտվեցի այս առիթից և մոտ 25 հանդիպում ունեցա։ Ստորագրեցինք մի շարք փաստաթղթեր Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտգործնախարարների հետ։ Սա լավ առիթ էր ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը՝ ի պաշտպանություն Ֆրանկոֆոնիայի արժեքների, Ֆրանկոֆոնիայի նպատակների», - ասել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը Միկայել Ժանին փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության ոսկե մեդալը՝ շնորհակալություն հայտնելով համաժողովի անցկացմանը՝ իր անձնական, նաև իր թիմի, քարտուղարության աջակցության համար։ «Մեր համագործակցությունը քարտուղարության հետ ոչ միայն սերտ է, այլ` կատարյալ», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG