Մատչելիության հղումներ

Փոխվեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը


Երևանի ավագանու նիստ, արխիվ

Երևանի ավագանու նիստ, արխիվ

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Թամար Պողոսյանին կփոխարինի նախկինում խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Թամար Պողոսյանը հրաժարական է ներկայացրել խմբակցության այսօրվա արտահերթ նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նույն աղբյուրի՝ Թամար Պողոսյանը կշարունակի զբաղեցնել Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահի պաշտոնը, նա նաև Նաիրա Զոհրաբյանի այսօրվա հրամանով նշանակվել է ԲՀԿ-ի նախագահի գլխավոր խորհրդական և կուսակցության կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG