Մատչելիության հղումներ

Դավութօղլու․ Անկարայի պայթյունների գլխավոր կասկածյալը ԻՊ-ն է


Թուրքիա - Բողոքի ակցիայի համար նախատեսված պաստառներով ծածկված դիեր Անկարայի պայթյուններից հետո, 10-ը հոկտեմբերի, 2015թ.
Թուրքիա - Բողոքի ակցիայի համար նախատեսված պաստառներով ծածկված դիեր Անկարայի պայթյուններից հետո, 10-ը հոկտեմբերի, 2015թ.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլխավոր կասկածյալն է անցած շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Հարձակման պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել, թուրքական կառավարության կարծիքով՝ պայթյուններն իրականացրել են երկու ինքնասպան ահաբեկիչներ: Վերջին պաշտոնական տվյալներով՝ ռմբահարումների հետևանքով զոհվել է 97, իսկ ըստ հարձակման ենթարկված ակցիայի կազմակերպիչների՝ 128 մարդ:

Թուրքիայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանի մոտ հավաքված ցուցարարները պատրաստվում էին ակցիա անցկացնել կառավարական ուժերի և Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների միջև բռնություններին վերջ տալու կոչով, երբ որոտացել են երկու պայթյունները:

Դավութօղլուն թուրքական NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ռմբահարումները առաջիկա՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների վրա ազդելու փորձ էին:

Զոհերից շատերը քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ակտիվիստներ էին, որը հայտարարել է, որ այժմ քննարկում է նախընտրական հանրահավաքներ անցկացնելու ծրագրերը չեղյալ հայտարարելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG