Մատչելիության հղումներ

Մինչև ամսվա վերջ համանախագահները կայցելեն տարածաշրջան


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև հոկտեմբերի վերջ կայցելեն տարածաշրջան՝ բանակցելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։

Ամերիկացի համանախագահը նշել է, որ հանդիպման վայրն ու ժամկետները կախված են երկու երկրների նախագահների որոշումից։ «Դա կլինի մեր բանակցությունների գլխավոր թեման։ Նրանք տվել են իրենց համաձայնությունը՝ բանակցություններն ավելի ակտիվացնելու վերաբերյալ։ Մենք հավատացած ենք, որ դա կարևոր քայլ է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար», - APA-ին ասել է Ուորլիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG