«Ռուսաստանի կողմից Սիրիայում ցամաքային գործողության իրականացումը բացառված է», - Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով` Սիրիայում իրականացվող գործողության գլխավոր նպատակը «օրինական իշխանության կայունացումն ու քաղաքական փոխզիջման համար նախադրյալների ստեղծումն է»:
«Ռուսաստանը նպատակ չունի որևէ կերպ ներքաշվել Սիրիայում առկա կրոնական հակամարտության մեջ», - հայտարարել է Պուտինը: