Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունենում Հայաստան ժամանած իր գործընկերների հետ


ՀՀ արտգործնախարարության շենքը, արխիվ

ՀՀ արտգործնախարարության շենքը, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդա Նթունգամուլոնգուի, Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի, Անդորրայի արտգործնախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյիի, Բենինի արտաքին գործերի և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Սալիու Ակադիրիի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG