Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ՝ շնորհավորում բոլոր երևանցիներին և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մայրաքաղաքի ծննդյան 2797-րդ տարեդարձի առթիվ:

«Այսօր մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր հնամենի մայրաքաղաքը աշխարհին ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով ընթացող ժամանակակից քաղաք, որը յուրաքանչյուր տարի առաջընթաց է արձանագրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում», - ասված է քաղաքապետի ուղերձում։

«Մայրաքաղաքի կյանքում օրեցօր տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումներն ակնհայտ են: Դրանք նոր մտահղացումներ են և մասնագիտական մտքի նոր թռիչքներ, որոնք կոնկրետանում են որպես իրականացված ծրագիր կամ միջոցառում: Դրանցից շատերը երևանցու համար դառնում են հոգեհարազատ, ապա և՝ ավանդական ու ամենամյա», - նշել է Տարոն Մարգարյանը՝ ու հավելել. - «Կրկին շնորհավորենք միմյանց, մեկս մյուսին փոխանցենք մեր սերն ու ջերմությունը և յուրաքանչյու՛րս ասենք՝ շնորհավո՛ր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG